National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
09.02.2012
ՀՀ Ազգային ժողովն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 7

Փետրվարի 9-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը:

Մինչ օրակարգային հարցերին անցնելը` ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի առաջարկով ԱԺ պատգամավորները ողջունեցին ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարան այցելած եւ նիստին հետեւող Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողներին եւ դասախոսներին:

Այնուհետեւ խորհրդարանը շարունակեց քննարկել «Արտակարգ դրության իրավական ռեժիմ սահմանելու մասին» օրենքի նախագիծը:

Եզրափակիչ ելույթում ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, անդրադառնալով երկօրյա քննարկումների ընթացքում հնչած այն հարցադրմանը, թե ինչու՞ է օրինագիծը հիմա դրվել քննարկման, նշեց, որ բերվել  է այսօր, որպեսզի բոլոր հարաբերությունները հստակ եւ որոշակի կարգավորված լինեն: Ըստ Հրայր Թովմասյանի` ցանկացած պետություն երաշխավորված չէ արտակարգ դրությունից եւ պարտավոր է քայլեր ձեռնարկել սահմանադրական կարգը պահպանելու համար: Խոսելով բանակի մասին` նա նշեց, որ կա հստակ երեք կարեւորագույն սկզբունք` ապաքաղաքականացված լինելը, քաղաքացիական  վերահսկողության տակ լինելը եւ այն գործառույթները, որոնք դրված են բանակի վրա` անվտանգության ապահովում` թե ներքին, թե արտաքին: «Այս հարցադրումները քննարկվել են նաեւ Վենետիկի հանձնաժողովում եւ այստեղ կասկածներ չեն կարող լինել: Բացի դա, այդ ժամանակ բանակն իր վրա տարածելու է ներքին գործերի կանոնակարգ: Այն որպես բանակ հանդես չի գալու»,-ընդգծեց պարոն Թովմասյանը: Նա նշեց նաեւ, որ քննադատվում են օրինագծի այնպիսի ձեւակերպումներ, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ: Ավարտելով խոսքը` նախարարն ասաց, որ օրինագիծը զերծ չէ թերություններից, որոնք պատգամավորների առաջարկների հիման վրա կշտկվեն առաջինից երկրորդ ընթերցում:

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը հորդորեց իր գործընկերներին օրինագիծը լրամշակելու համար առաջինից երկրորդ ընթերցում սահմանված կարգով ներկայացնել առաջարկներ:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար պատգամավորները քննարկեցին կառավարության հեղինակած «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանի ներկայացրած առաջարկն ամբողջությամբ ընդունվել է, իսկ ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանի երկու առաջարկներից մեկը մասամբ է ընդունվել, իսկ մյուսը` ամբողջությամբ:

Երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկվեց նաեւ կառավարության նախաձեռնած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց Հրայր Թովմասյանը: Նախարարը նշեց, որ ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանի ներկայացրած առաջարկներն ընդունվել են հեղինակի կողմից:

Գլխադասային` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը քննարկվող հարցերի վերաբերյալ ներկայացրեց հանձնաժողովի անդամ Արա Սիմոնյանը:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվեց «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Կարինե Աճեմյանի եւ Գալուստ Սահակյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը: Հիմնական զեկուցող Կարինե Աճեմյանը տեղեկացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցում որեւէ գրավոր կամ բանավոր առաջարկ չի ներկայացվել:

Հարակից ելույթում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի փոխնախագահ Արտյուշ Շահբազյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գառնիկ Բադալյանը հարակից զեկույցում կարեւոր եւ անհրաժեշտ համարեց օրինագծի ընդունումը:

ԱԺ պատգամավորներ Արթուր Աղաբեկյանի, Վահան Հովհաննիսյանի, Հրայր Կարապետյանի, Միքայել Մանուկյանի, Գալուստ Սահակյանի, Հովհաննես Սահակյանի, Վազգեն Կարախանյանի, Արաիկ Հովհաննիսյանի եւ Ռաֆիկ Գրիգորյանի հեղինակած «Մասնավոր պահնորդական գործունեության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը քննարկվեց երրորդ ընթերցմամբ:

Երկրորդ ընթերցմամբ օրենսդիր մարմինը քննարկեց կառավարության նախաձեռնած «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերը, որոնք ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին բարձրաձայնեց հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդան Բոստանջյանը: Զեկուցողները նշեցին, որ առաջին ընթերցումից հետո պատգամավորների կողմից առաջարկներ եւ դիտողություններ չեն եղել:

ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը, երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար ներկայացնելով իր, ԱԺ պատգամավորներ Անահիտ Բախշյանի եւ Արտյուշ Շահբազյանի հեղինակած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, նշեց, որ առաջարկ ներկայացրել է միայն ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանը:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը տվել էր դրական եզրակացություն, որը խորհրդարանին փոխանցեց հանձնաժողովի անդամ Համլետ Զաքարյանը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը քննարկման ներկայացրեց 2011 թ. հուլիսի 13-ին Լոնդոնում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության միջեւ եկամուտների եւ կապիտալի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան (կից արձանագրությամբ) եւ 2011 թ. հուլիսի 14-ին Դուբլինում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Իռլանդիայի կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը (կից արձանագրությամբ): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը:

Միջազգային պայմանագրերի քննարկումից հետո կազմակերպվեց քննարկված հարցերի քվեարկություն: Խորհրդարանը քվեարկությամբ ընդունեց օրվա ընթացքում քննարկված բոլոր օրինագծերը եւ օրենսդրական փաթեթները, վավերացրեց միջազգային պայմանագրերը:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվեց «ՀՀ կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ համագործակցության վերաբերյալ մարդասիրական եւ տեխնիկական տնտեսական օգնության վերահսկումը հեշտացնելու մասին» 1992 թ. դեկտեմբերի 15-ին ստորագրված համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային եւ պարտադիր վճարների արտոնություններից օգտվելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը, որը եւս ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը: Առաջին ընթերցումից հետո օրինագիծը չի փոփոխվել:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին հայտնեց Վարդան Բոստանջյանը:

ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանը առաջին ընթերցումով խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» իր, ԱԺ պատգամավորներ Մկրտիչ Մինասյանի եւ Կարեն Ավագյանի հեղինակած օրինագիծը: Հիմնական զեկուցողը նշեց, որ օրինագծի նախապատրաստումը պայմանավորված է վերարտադրողական նոր տեխնոլոգիաների կիրառման  հետեւանքով առաջացող խնդիրների  օրենսդրական կարգավորման, ինչպես նաեւ գործող օրենքում առկա հակասությունների շտկման անհրաժեշտությամբ: Նախատեսվում է վերացնել այն դրույթները, համաձայն որոնց գործող օրենքով փոխնակ մորը թույլատրվում էր միաժամանակ հանդես գալ նաեւ որպես ձվաբջջի դոնոր եւ կրել այդ ձվաբջջից ստացված սաղմով հղիությունը: Այս դրույթները  ուժը կորցրած ճանաչելու հիմնական նպատակն այն է, որ սեփական ձվաբջջից ստացված սաղմով հղիություն կրելիս փոխնակ մայրը դառնում է ծնված երեխայի կենսաբանական ծնող, այսինքն` երեխան կրում է նրա գենոտիպը, ինչը հակասում է գործող օրենքի 2-րդ հոդվածի 8-րդ կետով սահմանված դրույթին, որտեղ հստակ նշվում է, որ փոխնակ մայրը դոնորական սաղմը իր արգանդում կրած կինն է, որից ծնված երեխան չի կրում նրա գենոտիպը: Պարոն Բաբլոյանը տեղեկացրեց, որ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

Խորհրդարանը երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկեց կառավարության հեղինակած «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը: Նա նշեց, որ պատգամավորների կողմից օրինագծի վերաբերյալ չեն եղել դիտողություններ եւ առարկություններ:

Հարակից ելույթով հանդես եկավ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը` ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը:

«Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը առաջին ընթերցման ընթացակարգով ներկայացրեց Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը: Նա նշեց, որ օրինագծերի փաթեթի ընդունումը կապահովի «Տեղական տուրքերի  եւ վճարների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի  եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի  1-ին մասի 7-րդ կետի պահանջների կատարումը, այսինքն? թանկարժեք մետաղներից պատրաuտված իրերի որոշակի վայրում մանրածախ առուվաճառք կիրականացվի միայն համապատասխան թույլտվության առկայության դեպքում:

Գլխադասային` ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի դրական տեսակետը օրինագծի վերաբերյալ ներկայացրեց հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Գրիգորյանը:

Խորհրդարանը երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկեց կառավարության եւ ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Նաիրա Զոհրաբյանի, Անահիտ Բախշյանի ու Լիլիթ Գալստյանի հեղինակած «Գրադարանների եւ գրադարանային գործի մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը: Նա նշեց, որ առաջին ընթերցումից հետո կառավարությունը օրինագծի վերաբերյալ տասնյակ առաջարկություններ է ստացել պատգամավորների կողմից, որոնք հաշվի է առել օրինագծի լրամշակման ժամանակ:

Գլխադասային` ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարինե Աճեմյանը փոխանցեց օրինագծի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Քննարկվող օրինագծի վերաբերյալ տեսակետներ ներկայացրեցին «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը եւ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը:

Տիկին Բիշարյանը գտնում է, որ օրինագծի ընդունումը կապահովի մշակութային տեղեկատվական ժառանգության պահպանության եւ պաշտպանության համակարգված գործունեությունը, գրադարանային ոլորտը դուրս կբերի զարգացման նոր մակարդակ, լուծում կստանան նաեւ ոլորտում տարիներ շարունակ կուտակված մի շարք խնդիրներ: Ըստ խմբակցության ղեկավարի` բազմաթիվ ընդունված առաջարկությունների արդյունքում օրինագիծը հարստացել է եւ դարձել լիարժեք:

Լարիսա Ալավերդյանը նշեց, որ իրենք ողջունում են օրինագծի ընդունումը եւ կոչ են անում իրենց գործընկերներին կողմ քվեարկել: Նա ողջունելի համարեց հատկապես այն հանգամանքը, որ օրինագծի ընդունումը համընկնում է Երեւանը գրքի մայրաքաղաք հռչակելու իրադարձության հետ: Տիկին Ալավերդյանն անդրադարձավ նաեւ տեխնիկական շտկման անհրաժեշտություն ունեցող որոշ ձեւակերպումների: 
  
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը ներկայացրեց «Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Օրենքի փոփոխության անհրաժեշտությունը բխում է վերջին տարիների ընթացքում աշխարհագրական անվանումների բնագավառում տեղի ունեցած հիմնարար փոփոխությունների եւ իրավական ակտի արդիականացման պահանջներից:

Օրինագծի առաջնային խնդիրն է  կանոնակարգել ՀՀ աշխարհագրական օբյեկտների անվանումները, ինչպես նաեւ աշխարհի պետությունների աշխարհագրական օբյեկտների անվանումների հայերեն ճշգրիտ գրելաձեւերը: 
  
Ազգային ժողովը  քննարկեց նաեւ «Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Ըստ հիմնական զեկուցող Աշոտ Մուսայանի` նախագծի առաջնային խնդիրն է ապահովել գեոդեզիայի եւ քարտեզագրության ոլորտի արդիականացումը եւ ստեղծել տարածական տվյալների ենթակառուցվածքներ: 
  
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը ներկայացրեց «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Ըստ բանախոսի` սույն նախագիծը համահունչ է ՀՀ կառավարության կողմից որդեգրած գործարար միջավայրի բարելավմանն ուղղված  քաղաքականությանը, մասնավորապես` ուղղված հաշվետվությունների քանակի կրճատմանը, դրանցում պահանջվող տեղեկատվության, ինչպես նաեւ ներկայացման պարբերականության նվազեցմանը:

Նշված նախագծի ընդունմամբ կվերացվի տվյալ բնագավառում լիցենզավորվող անձանց կողմից հաշվետվություն ներկայացնելու օրենսդրական պահանջը եւ  գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից կունենա դրական ազդեցություն: 
  
ԱԺ պատգամավորները քննարկեցին «Երկաթուղային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթը: Ըստ  ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի` նախագծերի նպատակն  է օրենքով կարգավորել երկաթուղու օտարման շերտի եւ պաշտպանական գոտու չափերի սահմանման հետ կապված հարաբերությունները, ամրագրել   երկաթուղու օտարման շերտի եւ պաշտպանական գոտու օգտագործման կարգը: 
  
Քննարկված չորս օրինագծերն էլ ստացել էին գլխադասային հանձնաժողովների դրական եզրակացությունը: 
  
Ազգային ժողովը քննարկեց նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «ՀՀ հողային օրենսգրքում» եւ դրա հետ կապված օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», երրորդ ընթերցման ներկայացված «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ եւ չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրինագծերը, 2011 թվականի մայիսի 26-ին Լայպցիգում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ ավտոմոբիլային ճանապարհներով միջազգային ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների մասին» համաձայնագիրը, 1981 թվականի հունվարի 28-ին Ստրասբուրգում ստորագրված «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիան, 1999 թվականի հունիսի 15-ին Ստրասբուրգում հաստատված «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին»  կոնվենցիայում կատարված փոփոխությունները, 2001 թվականի նոյեմբերի 8-ին Ստրասբուրգում ստորագրված «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիայի վերահսկիչ մարմինների եւ տվյալների անդրսահմանային հոսքերի վերաբերյալ լրացուցիչ արձանագրությունը: 
  
ՀՀ Ազգային ժողովն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը:
 


17.05.2024
Քննարկվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում առաջարկվող լրացումը
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանն առաջարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածը լրացնել 8.1 մասով. «Բացառիկ դեպքերում քրեական վարույթի պատշաճ եւ համակողմանի քննությունն ապահովելու նպատակով գլխավոր դատախազն իրավասու է նաեւ իր որոշմամբ փոխել քրեական ...

17.05.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 17-ին գումարած նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է օրենսդրական նախաձեռնություններ: ««Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայութ...

17.05.2024
Համայնքի ավագանու անդամների՝ այլ պաշտոններ զբաղեցնելու սահմանափակումների առանձնահատկությունները կսահմանվեն ոլորտային օրենսդրությամբ
«Հանրային ծառայության մասին» օրենքի կարգավորումներով նախատեսված է հանրային պաշտոն եւ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կողմից պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոն զբաղեցնելու արգելք, իսկ «Տեղական ինքնակառավարման մասին» ու «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օ...

17.05.2024
Նախատեսվում է կրճատել հարկման ընդհանուր համակարգում առկա հարկային բեռի եւ շրջանառության հարկի համակարգի հարկային բեռի միջեւ տարբերությունը
Նախագծերի կարգավորման առարկան շրջանառության հարկի համակարգի գործունեության հիմնական տեսակների համար սահմանված շրջանառության հարկի դրույքաչափերն են եւ այդ գործունեության տեսակների մասով շրջանառության հարկի հաշվարկման մոտեցումների վերանայումը, ինչպես նաեւ շրջանառության հարկի եւ միկրոձեռնարկատիրության ...

17.05.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերին
Առաջարկվող կարգավորումներն ուղղված են ճանապարհային ցանցի եւ թունելների անվտանգության մակարդակի բարձրացմանը, դրանց հնարավոր ռիսկերի նվազեցմանն ու ճանապարհատրանսպորտային պատահարների ուղղությամբ կանխարգելող քաղաքականության իրականացմանը: Մայիսի 17-ին Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրոր...

17.05.2024
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

17.05.2024
Սխալ ներկայացված տեղեկատվության համար առաջարկվում է պատասխանատվություն սահմանել
Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի հարկերի հաշվարկմանն ուղղակիորեն չառնչվող, սակայն հարկային մարմնի կողմից իրականացվող վերլուծական աշխատանքների համար էական նշանակություն ունեցող տեղեկատվական աղյուսակներում լրացվող տեղեկատվության սխալ` ոչ հավաստի լինելու դեպքում վարչական պատասխանատվության կիրառման հարց...

17.05.2024
Կառավարությունն առաջարկել է նոր փոփոխություններ թրեյդ-ին առեւտրի տեսակի գործունեության մեջ
Դեռեւս 2021 թվականին Ազգային ժողովի կողմից ընդունվել է ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը, որով ներդրվեց «թրեյդ-ին» առեւտրի տեսակի հասկացությունը: Թրեյդ-ին առեւտրի տեսակը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է, որի լիցենզիան տրամադրվում է Էկոնոմիկայ...

17.05.2024
Գործադիրն առաջարկում է հստակեցնել պետական կառավարման համակարգում պաշտոններ զբաղեցնող որոշ անձանց աշխատանքը
«Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխությամբ առաջարկվում է քաղաքացիական աշխատանք կատարելու վերաբերյալ հոդվածից փորձագետին առնչվող հատվածն առանձնացնել եւ իրավակարգավորումները տալ առանձին հոդվածով՝ առանց որեւէ բովանդակային փոփոխության: «Հանրային ծառայության մասին» ու «Պետական պաշտոններ եւ պետակա...

17.05.2024
Նախաձեռնությամբ առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքով սահմանել Կորպորատիվ կառավարման կանոնագրքի հասկացությունը
Նախաձեռնությամբ առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքով սահմանել Կորպորատիվ կառավարման կանոնագրքի հասկացությունը եւ դրա ընդունման համար անհրաժեշտ լիազորող նորմը: «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Պետական-իրավական հարցերի...

17.05.2024
Ժնեւում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի եւ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը
Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում մայիսի 16-ին կազմակերպության միջնորդությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումն Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ:...

17.05.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

17.05.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

17.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 20-ին՝ ժամը 14:00-ին, 214 սրահում: Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովները մայիսի 20-ին՝ ժամը 13...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am